ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին ծնկի կարճաժամկետ վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից: Այս մասին հաղորդում է L’Equipe- ը:
Եվրո-2020 -ի չեմպիոնը չի կարողանա մասնակցել «Բրյուգեի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղին: Կիսապաշտպանը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ տասն օր:
Սպասվում է, որ 28-ամյա կիսապաշտպանը բաց կթողնի նաև Ֆրանսիայի առաջնության «Լիոնի» և «Մեցի» դեմ խաղերը: