«Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` թուրինյան ակումբից հեռանալու մասին․
«Ակնհայտ է, որ Ռոնալդուն չէր ցանկանում մնալ, ակնհայտ է նաև, որ սա լավ էր ակումբի համար, քանի որ հիմա ստիպված չեն լինի բարձր աշխատավարձ վճարել։ Ռոնալդուն չեմպիոն է, և նրա հետ պետք էր պայմանագիր կնքել։ Ավելի շուտ խնդիրն այն էր, որ թիմը չկարողացավ աճել սուպերաստղի կողքին։
Մենք հաճախ Կրիշտիանուի ելույթները գնահատում էինք ոչ որպես մի բան, որը կապված է «Յուվենտուսի» հետ, և սա ազդակ էր նրա, որ ինչ-որ բան այն չէր»,- Դել Պիերոյի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։