«Բարսելոնան» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Միլանի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսսիեի նկատմամբ, ով հաջորդ ամառ կդառնա ազատ գործակալ:
Mundo Deportivo- ի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է պայքարել իվուարցի կիսապաշտպանի համար, ում ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն, «Լիվերպուլը», «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Սիթին»:
Նշվում է, որ «Բարսայում» հիացած են Կեսսիեի տաղանդով, սակայն նրա տեղափոխությանը կարող է խոչընդոտել ֆուտբոլիստի աշխատավարձի բարձր պահանջները:
Նշենք, որ երեկ «Լացիոյի» դեմ խաղում (2-0) Ֆրենկը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը: