Հայաստանի Երիասարդական հավաքականը Գյումրիում 2-0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի ընտրանուն Եվրո-2021-ի ընտրական փուլի խաղում: Հաղթանակից հետո լրագրողների հետ ճեպազրույցում իր տպավորությունների մասին պատմեց «Շիրակի» ու հավաքականի ֆուտբոլիստ Ռաֆիկ Միսակյանը, որը դարձավ 2-րդ գոլի փոխանցման հեղինակը:
«Շատ լավ տպավորություններ կան խաղից:
Կարողացանք առաջին հաղթանակը տանել այս փուլում, ինչի համար շատ ուրախ ենք: Հուսով եմ՝ կկարողանանք նույն արդյունքը գրանցել Իտալիայի հետ խաղում:
Այն հանգամանքը, որ խաղում էինք Գյումրիում, ինձ համար, իհարկե, լրացուցիչ մոտիվացիա էր, բայց գոլային փոխանցում անելուս մեջ ոչ մի խորհրդանշական բան չկար, պարզապես ստացվեց: Լարածություն չէի զգում խաղի ընթացքում: Միայն դրական էմոցիաներ էին:
Հաջորդ խաղին կաշխատենք անել առավելագույնը», – ասաց ֆուտբոլիստը: