ԱՊԼ 4-րդ տուրում ՄՅՈՒ-ն ընդունել էր «Նյուքասլին» ու 4-1 հաշվով հաղթանակ տարավ։ Դուբլի հեղինակ դարձավ 12 տարի անց թիմ վերադարձած Կրիշտիանու Ռոնալդուն, որը խաղից հետո գրառում է արել սոց,կայքերի իր էջերում։
«Իմ վերադարձն «Օլդ Թրաֆորդ» ուղղակի սեղմ հիշեցումն էր նրա, թե ինչու է այս մարզադաշտը կոչվում «Երազանքների թատրոն»։ Ինձ համար այն միշտ կախարդական վայր է եղել, որտեղ կարող ես հասնել մտքիդ դրած ցանկացած բանի։
Թիմակիցներիս հետ ու տրիբունաներից ստացած ապշեցուցիչ աջակցության շնորհիվ մենք ճանապարհ ենք ընկնում ինքնավստահությամբ ու լավատեսությամբ, որ վերջում բոլորով միասին տոնենք այն։
Հպարտ եմ «Ման Յունայթեդ» վերադառնալուս ու Պրեմիեր լիգայում նորից խաղալուս համար, բայց ամենից առաջ, ուրախ եմ, որ կարողացա օգնել թիմին»,- գրել է պորտուգալացին։