Ղազախստանի առաջնության 20-րդ տուրի շրջանակում «Աստանան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Բարսեղյանը, հյուրընկալվել էր «Ակժայիկին»:
Հյուրերը կարողացան առավելության հասնել նվազագույն հաշվով: Խաղի միակ գնդակը 10-րդ րոպեին հեղինակեց Վալերիու Չուպերկան: Բարսեղյանը խաղը սկսեց մեկնարկային րոպեներից, իսկ 82-րդ րոպեին փոխարինվեց:
Այս հաղթանակից հետո «Աստանան» 44 միավորով առաջատարն է, սակայն երկրորդ տեղում գտնվող 42 միավոր ունեցող «Տոբոլը» 1 խաղ պակաս է անցկացրել: