Մադրիդի «Ռեալը» ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու հերթական փորձը կանի։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2022-ի ամռանը, ինչից «Ռեալը» կփորձի օգտվել ու անվճար ստանալ նրան։
ՄՅՈՒ-ն իր հերթին հույս ունի, որ ակումբին կհաջողվի երկարաձգել Պոգբայի հետ գործող պայմանագիրը։
Հիշեցնենք՝ Պոգբան ՄՅՈՒ-ի սան է։