Gazzetta dello Sport-ըհայտնում է, որ «Ինտերի» ղեկավարությունը պատրաստ է թիմի ավագ դարձնել կիսապաշտպան Նիկոլա Բարելային:
Միլանյան ակումբն արդեն նոր պայմանագիր է պատրաստել 24-ամյա ֆուտբոլիստի համար՝ ավելի բարենպաստ պայմաններով:
Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 5 մլն եվրո մեկ մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն այս ամառ Իտալիայի հավաքականի հետ միասին դարձավ Եվրո-2020-ի չեմպիոն։























































