«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն պատմել է, թե ինչպես է անցնում վերականգնումը վնասվածքից հետո։ Իսպանական մամուլի փոխանցմամբ, կատալոնական ակումբի բժշկական շտաբի անդամները չեն կարողանում նշել Ագուերոյի վերադարձի կոնկրետ ժամկետները։
«Ամեն ինչ շատ լավ է, փոքր-ինչ առաջընթաց կա։ Դեռևս չգիտեմ, թե երբ կվերադառնամ, բայց կա առաջընթաց, և ես հույս ունեմ, որ վերականգնմանս ժամկետը մի քանի շաբաթով կկրճատվի»,- ասել Ագուերոն։
Արգենտինացի ֆուտբոլիստն այս տարվա հուլիսին է տեղափոխվել «Բարսելոնա»՝ «Մանչեսթեր Սիթիից» ազատ խաղացողի կարգավիճակով, բայց դեռևս չի կարողացել իր նորամուտը նշել կատալոնական ակումբում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ագուերոն նոր մրցաշրջանի մեկնարկը բաց կթողնի վնասվածքի պատճառով։