Մադրիդի «Ռեալը» հաջորդ ամառ կփորձի փոխարինել Կարիմ Բենզեմային և Գարեթ Բեյլին ավելի երիտասարդ հարձակվողով:
Եվ եթե ֆրանսիացի հարձակվողն արդեն երկարաձգել է պայմանագիրը, ապա ուելսցի ֆուտբոլիստի ապագան «սերուցքայինների» կազմում այնքան էլ խոստումնալից չի թվում:
Ինչպես հայտնում է Mirror-ը, Արքայական ակումբը ուշադիր հետևում է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին, ով նոր պայմանագրի հետ կապված որոշակի դժվարություններ ունի, իսկ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը:
Աղբյուրը պնդում է, որ «Ռեալը» կփորձի բանակցել 29-ամյա Սալահի տրանսֆերի շուրջ, որի արժեքը գնահատվում է 100 մլն եվրո:
























































