Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում հինգ սեթում առավելության էր հասել Ջոն Միլմանի նկատմամբ։
Սա 38-ամյա թենիսիստը երկու տարվա դադարից հետո հաղթեց հինգ-սեթանոց խաղում։ Վերջին անգամ Ռոջերը հինգ-սեթանոց խաղ հաղթել էր Ավստրալիայի բաց առաջնությունում 2018 թվականին՝ եզրափակչում առավելության հասնելով Մարին Չիլիչի նկատմամբ։
Այս ընթացքում Ֆեդերերը երեք անգամ պարտվել էր հինգ-սեթանոց խաղերում։ 2018 թվականի Ուիմբլդոնում Ռոջերը հինգ սեթում զիջել էր Կևին Անդերսոնին։ 2019 թվականի Ուիմլբդոնի եզրափակչում Ֆեդերերը հինգ սեթում պարտվել էր Նովակ Ջոկովիչին։ 2019-ի US Open-ի քառորդ եզրափակչում էլ հինգ սեթում պարտություն էր կրել Գրիգոր Դիմիտրովից։