«Միլանը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Սիմոն Կյաերի հետ: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Իտալական ակումբն արդեն բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի հետ, ով ցանկանում է կարիերան ավարտել «ռոսոներիների» կազմում:
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2022 թվականի հունիս, նոր պայմանագիրը կգործի մինչեւ 2023 թվականի ամառ: