Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, վերջին մարզումն անցկացրեց ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրի՝ Լիխտենշտեյնի հետ վաղը կայանալիք խաղից առաջ։
ՀՖՖ-ն ներկայացնում է հավաքականի մարզման տեսանյութը․
Հիշեցնենք՝ Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 8-ին, Երևանի Վ․ Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի ժամը 20։00-ին և կցուցադրվի Արմենիա TV-ի ուղիղ եթերում։
























































