«Բարսելոնայի» նորեկ Սերխիո Ագուերոն, Մեսսիի հեռանալուց հետո, հրաժարվել է «վերցնել» 10 համարը՝ մեծ հարգանք տածելով արգենտինացու հանդեպ.
«Ինձ առաջարկել են 10 համարը, բայց ես որոշումը կայացրել եմ՝ ելնելով Մեսսիի նկատմամբ ունեցած հարգանքից»,-ասել է Ագուերոն:
Ագուերոն կխաղա 19 համարի մարզաշապիկով, իսկ 10 համարի ներքո հանդես կգա Անսու Ֆատին: Մեսսին 10 համարով խաղացել է 2008/2009 մրցաշրջանից սկսած: