«Լիվերպուլի» ղեկավարությունը Մոհամեդ Սալահի հետ պայմանագրի երկարաձգման բանակցություններ է վարում: Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլի Սկիրան, եգիպտոսցուն մինչև 2025 թ. պայմանագիր է առաջարկվել:
Հարձակվողի հետ պայմանագրի երկարաձգումն առաջնահերթություն է և՛ ակումբի, և՛ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի համար: Անգլիական գրանդը վստահ է, որ առաջիկայում կողմերը կգան համաձայնության:
Հաղորդվում է, որ Սալահը ցանկանում է տարեկան ստանալ 24 մլն ֆունտ աշխատավարձ: