«ՌԲ Լայպցիգի» ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն:
Mundo Deportivo-ն հայտնում է, որ անցած ամռանը կիսապաշտպանն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Բարսելոնայի» հետ: Պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով: «Բարսայում» ցանկանում են տեսնել Օլմո-դե Յոնգ-Պեդրի եռյակը՝ հիշելով լեգենդար Բուսկետս-Չավի-Ինիեստա եռյակին:
Օլմոն «Բարսա» վերադառնալու մեծ ցանկություն ունի, սակայն հաղորդվում է, որ իսպանական ակումբը դեռ չի պայմանավորվել «Լայպցիգի» հետ: «Բարսելոնայի» սանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ.: