Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ու հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը պատասխանել են լրագրողների հարցերին՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Գերմանիայի հետ խաղին ընդառաջ:
Ադամյանին հնչել է հետևյալ հարցը:
-Ակումբային կարիերայի ընթացքում գրեթե միշտ խաղացել ես Գերմանիայում: Հոֆենհայմի կազմում երկու անգամ գրավել ես Նոյերի դարպասը, պատրա՞ստ ես վաղը դա կրկնել:
-Եթե Նոյերը լինի դարպասին, հաստատ կուզեմ գոլ խփել, այս խաղն ինձ համար շատ կարևոր է, քանի որ արդեն 20 տարի է Գերմանիայում եմ ապրում ու միշտ ցանկացել եմ, որ Հայաստանի կազմում խաղամ Գերմանիայի դեմ: