«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ մտադիր է մեկ տարով դադար վերցնել աշխատանքում այն բանից հետո, երբ անգլիական ակումբի հետ գործող պայմանագիրը կավարտվի․
«Երբ իմ պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվի, անկախ ամեն ինչից, ես սկզբում ցանկանում եմ պարզել, թե ինչ է նշանակում նորից նորմալ կյանքով ապրելը։ Մեկ տարի դադար կվերցնեմ։ Նախկինում երբեք նման բան չեմ ունեցել։ Բայց ես շատ հանգիստ եմ։
Երբ մեկ տարի բացակայում ես, դա կարող է լավ լինել տարբեր պատճառներով։ Օրինակ, ոչ ոք իմ հասցեին բացասական բաներ չի ասի, և դա հիանալի է։ Աշխարհում շատ են լավ մարզիչները»,- Կլոպի խոսքերն է փոխանցում RTL.de-ն։
Հիշեցնենք՝ Կլոպը 2015 թվականից է գլխավորում «Լիվերպուլը»։ Նրա գործող պայմանագիրը մերսիսայդցիների հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառը։