«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ժամանել է Մանչեսթեր, որտեղ պետք է 5-օրյա կարանտին պահպանի։ Manchester Evening News-ը հայտնում է, որ մանչեսթերյան ակումբը դիմել է Բրիտանիայի կառավարությանը՝ խնդրելով բացառություն անել պորտուգալացի ֆուտբոլիստի համայր, սակայն մերժում է ստացել։
Հիշեցնենք՝ 36-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը Մանչեսթեր է ժամանել սեպտեմբերի 2-ին։ Այդ օրն էլ պաշտոնապես հայտարարվեց, որ նա հանդես կգա 7 համարի մարզաշապիկով։
Օդանավակայանում Ռոնալդուին դիմավորել է թիմի նախկին կիսապաշտպան Դարեն Ֆլետչերը, որն այժմ հանդիսանում է ակումբի տեխնիկական տնօրենը։ Ֆլետչերն, ավելի վաղ, խաղացել է Ռոնալդուի հետ։
Ռոնալդուն ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Իռլանդիայի հետ խաղից հետո (2-1) լքեց Պորտուգալիայի հավաքականի ճամբարը։ Նա խաղաավարտին զգուշացվել էր դեղին քարտով, ինչը հանգեցրեց նրա որակազրկմանը։
Ռոնալդուն այդ խաղում դուբլ ձևակերպեց ու հաղթանակ պարգևեց իր թիմին, ինչպես նաև համաշխարհային ռեկորդ սահմանեց։ Նա դարձավ հավաքականների պատմության լավագույն ռմբարկուն՝ խփած 111 գոլով։