«Միլանի» սպորտային տնօրեն Ֆրեդերիկ Մասարան մեկնաբանել է լուրերը, թե ԲԿՄԱ -ն հետաքրքրված է կիսապաշտպան Սամուել Կաստիլեխոյով:
«Իսկապես հետաքրքրություն կա ԲԿՄԱ -ի կողմից: Առայժմ ավելին ասել չեմ կարող»,-նշել է ակումբի սպորտյաին տնօրենը:
Իսպանացին միլանյան թիմում է հանդես գալիս 2018 թվականից։