«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենին: Այս մասին հաղորդում է goal.com-ը:
Երիտասարդ անգլիացու ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ, այնուամենայնիվ, «քաղաքաբնակները» ցանկանում են ֆուտբոլիստին առաջարկել գործարք ավելի բարենպաստ պայմաններով, քանի որ կիսապաշտպանն աշխարհի ամենաթանկ խաղացողն է:
Ֆոդենի հետ պայմանագրի երկարաձգումը «Մանչեսթեր Սիթիի» համար առաջնային խնդիր է մոտ ապագայում: