Հայաստանի Մ-21 հավաքականն անցկացրեց վերջին մարզումը Ֆարերյան կղզիների ընտրանու դեմ հանդիպումից առաջ, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Լուսանկարները՝ ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության.
Սեպտեմբերի 2-ին` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի երկրորդ մրցափուլի Հայաստան Մ-21 — Ֆարերյան կղզիներ Մ-21 հանդիպումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել սեպտեմբերի 2-ից` ժամը 11:00-ից սկսած` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի մուտքի մոտ գտնվող տոմսարկղից: Տոմսերի արժեքը` 500 դրամ: