ԱԱ-2022-ի շրջանակում Պորտուգալիայի հավաքականն այս րոպեներին սեփական հարկի տակ ընդունում է Իռլանդիային: Հանդիպման արդեն 15-րդ րոպեին տանտերերը 11-մետրանոց իրացնելու հնարավորություն են ստացել: Գնդակին մոտեցել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն նրա հարվածից հետո 18-ամյա դարպասապահ Գևին Բազունուն հետ է մղել գնդակը:
Եթե Ռոնալդուն գոլի հեղինակ դառնար, ապա կարող էր նոր ռեկորդ սահմանել հավաքականներում խփված գոլերի քանակով: Դա կարող էր լինել Ռոնալդուի 110-րդ գոլը Պորտուգալիայի հավաքականի կազմում:
Այս պահին պորտուգալացի հարձակվողն այս ցուցանիշով առաջին հորիզոնականը կիսում է Իրանի հավաքականի նախկին հարձակվող Ալի Դաեիի հետ: Երկու ֆուտբոլիստն էլ իրենց հավաքականների կազմում 109 գոլի հեղինակ են դարձել: