«Ման Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը խոսել է իր թիմակիցների՝ մրցակիցների խաղերը նայելու հետաքրքրվածության մասին։
«Սիթիի» որոշ խաղացողներ հեռուստացույցով չեն դիտում այլ թիմերի խաղեր։ Նրանք թքած ունեն նրանց վրա։ Շատ անգամներ եմ հանդերձարանում լսել, ինչպես են խաղացողները հարցնում, թե ինչ է տեղի ունեցել նախորդ գիշերվա խաղերում։ Ես ֆուտբոլիստ-ընկերներ ունեմ, որոնք նույնիսկ ֆուտբոլ չեն սիրում»,- Մահրեզի խոսքերն է փոխանցում 101 Great Goals-ը։