Սեպտեմբերի 2-ին` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի Հայաստան Մ-21 — Ֆարերյան կղզիներ Մ-21 հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ հանդիպման տոմսերը կարելի է ձեռք բերել սեպտեմբերի 2-ից` ժամը 11:00-ից սկսած` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի մուտքի մոտ գտնվող տոմսարկղից։
«Տոմսերի արժեքը` 500 դրամ: Կսպասենք բոլորիդ մարզադաշտում՝ միասին աջակցելու մեր տղաներին»,- ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ։