VBET ՀՊԼ լավագույն մարզիչ է ճանաչվել Արարատ-Արմենիայի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկուն: Այս մասին հայտնում է VBET ՀՊԼ-ի ֆեյսբուքյան էջը:
Ռուս մասնագետը առաջինն էր բոլոր փորձագետների գնահատականներով, իսկ երկրպագուների քվեարկությամբ երկրորդ տեղում էր, և միավորների հանրագումարով ճանաչվեց լավագույնը:
Լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է Ուրարտուի երիտասարդ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը:
Հայ կիսապաշտպանը լավագույնն է ճանաչվել ոչ միայն ընդհանուր հաշվարկում, այլ նաեւ երկպագուների քվեարկությամբ