«Միլանի» կիսապաշտպան Սամուել Կաստիլեխոն կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն: Այս մասին հայտնում է tuttomercatoweb.com-ը:
«Միլանը» ֆուտբոլիստին հայտնել է, որ հույսը չի դնում նրա վրա և առաջարկել է նոր ակումբ գտնել:
Կաստիլեխոն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ: Բացի այդ, խաղացողն առաջարկ ունի «Խետաֆեից»: