Այս ամառ «Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը, գրում է Sport.es-ը:
Աղբյուրի համաձայն, 36-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչները կապ են հաստատել «Բարսելոնայի» հետ, սակայն կատալոնական ակումբը հրաժարվել է գործարքից:
Հարկ է նշել, որ աստղային հարձակվողն իր կարիերայի մեծ մասը (2009-2018) անցկացրել է Մադրիդի «Ռեալում»:
Անցյալ շաբաթվա վերջին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Ռոնալդուի վերադարձի մասին, ով վերջին երեք մրցաշրջաններում հանդես էր գալիս «Յուվենտուսում»: