ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հարձակումների է ենթարկվում «Միլանի» երկրպագուների կողմից։
Հիշեցնենք՝ դարպասապահը 2021 թվականի հունիսին է հեռացել իտալական ակումբից՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Դրանից հետո նա պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ։
Օգոստոսի 29-ին «Միլանի»՝ «Կալյարիի» հետ խաղից առաջ երկրպագուները մարզադաշտի մոտակայքում երկու պաստառ էին փակցրել։ Դրանցից մեկի վրա գրված էր․ «Մենք չենք մոռանում դավաճաններին։ Զգույշ եղիր, երբ վերադառնա Միլան»։
Երկրորդ պաստառի վրա գրված է եղել․ «Դոնարումա, անշնորհակալ սրիկա։ Դու ավելի վատն ես, քան Լեոնարդոն»։