«Միլանը» սեփական հարկի տակ ընդունել է «Կալյարիին» Ա Սերիայի երկրորդ տուրի շրջանակում։ Հանդիպումը կայացել է Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ 4-1 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հաշիվը խաղի 12-րդ րոպեին բացել է «Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին, բայց արդեն երեք րոպե անց «Կալյարիի» ֆուտբոլիստ Ալեսանդրո Դեյոլան վերականգնել է հաշվի հավասարակշռությունը։ Սակայն 17-րդ րոպեին Ռաֆայել Լեաուն նորից «Միլանին» առաջ է մղել։ Այնուհետև «Միլանի» կազմում դուբլ է ձևակերպել Օլիվյե Ժիրուն՝ խփելով իր առաջին գոլերը նոր թիմի կազմում։
Երկրորդ կեսում հաշվի մեջ փոփոխություն չի գրանցվել ու խաղն այդպես էլ ավարտվել է՝ 4-1:
Այս կերպ «Միլանը» իր միավորների թիվը հասցրեց 6-ի, իսկ «Կալյարին» երկու խաղից հետո ընդամենը 1 միավոր է վաստակել: