«Միլանի» կիսապաշտպան Տոմմասո Պոբեգան կարիերան կշարունակի «Տորինոյում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
22-ամյա իտալացու հետ վարձակալության պայմանագիրը հաշվարկվում է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը:
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստին վարձակալել էր Սպեցիան: Նա Ա Սերիայի 20 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: