Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Լուի Բարին տեղափոխվեց «Ասթոն Վիլա», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Բարին անցած հուլիսին էր «Վեսթ Բրոմվիչից» տեղափոխվել կատալոնական ակումբ:
Նշվում է, որ 16-ամյա ֆուտբոլիստի համար «Ասթոն Վիլան» 1 միլիոն եվրոյից ավել գումար է վճարել:
Հավելենք, որ «Բարսելոնայի» երիտասարդական թիմում Բարին անցկացրել է 10 հանդիպում, որոնց ընթացքում՝ Անգլիայի 17 տարեկանների հավաքականի հարձակվողը 2 գոլի հեղինակ է դարձել: