Football-Italia-ն հայտնում է, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ժամանակից շուտ է հեռացել թուրինյան թիմի առավոտյան մարզումից:
Աղբյուրը հայտնում է, որ դա պայմանավորված է նրանով, որ պորտուգալացի ֆուտբոլիստը ձեռքի թեթև վնասվածք է ստացել:
Հիշեցնենք, որ երեկ ֆրանսիական L’Equipe պարբերականը հայտնել էր, որ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել Անգլիա:
Աղբյուրի հաղորդմամբ, պորտուգալացին ցանկանում է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: