«Սևիլյայի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Լյուկ դե Յոնգը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:
Sport-ի փոխանցմամբ ՝ անդալուսական ակումբը կատալոնացիներին առաջարկել է պայմանագիր կնքել նիդերլանդացի հարձակվողի հետ, որին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը շատ լավ է ճանաչում, քանի որ նրա հետ աշխատել է հավաքականում:
Աղբյուրի համաձայն՝ դե Յոնգը առաջնային տարբերակը չէ «Բարսայի» հարձակումը ուժեղացնելու համար:
Նշվում է, որ կատալոնացիները ցանկանում են տրանսֆերային պատուհանի վերջին օրերին ևս մեկ ֆուտբոլիստ ձեռք բերել հարձակման դիրքի համար: