Չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան թվիթերյան իր էջում բացատրել է, թե ինչու է հրաժարվել շարունակել պայքարը Ցինցինատիի մրցաշարի քառորդ եզրափակչում:
Անժելիկ Կերբերի հետ հանդիպման 2-րդ սեթում (3-6, 3-3) Կվիտովան հրաժարվել է պայքարից:
«Ես մնացի կորտում այնքան, որքան կադող էի: Վերջին օրերի ընթացքում ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեմ, այդ պատճառով չկարողացա շարունակել հանդիպումը: Հաջողություն եմ մաղթում Կերբերին: Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ մյուս հանդիպմանը»,-գրել է Կվիտովան:
Կիսաեզրափակչում Կերբերի մրցակիցը կլինի Էշլի Բարտին: