«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Sports IIIustrated-ը։
27-ամյա ֆուտբոլիստը դիտարկում է կարիերան Պրիմերայի ակումբներից մեկում շարունակելը։ Իսկ «Բարսելոնայի» ղեկավարությունն անգլիական ակումբի ղեկավարությանն առաջարկել է ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել, սակայն «Մանչեսթեր Սիթիին» մերժել է, քանի որ ակումբում հետաքրքրված են միայն Սիլվայի վաճառքով։
Պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Ատլետիկոն», բայց գործարքն իրականացնելու համար մադրիդցիները նախ պետք է վաճառեն իրենց խաղացողներից մեկին։
Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, որ որոշ ֆուտբոլիստներ ցանկանում է հեռանալ ակումբից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Բերնարդու Սիլվան Անգլիայի եռակի չեմպիոն է և երկրի գավաթակիր։