«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը նշել է այն երկու խաղացողներին, ովքեր իր կարծիքով կարող են ուժեղացնել «կարմիր սատանաների» կազմը․
«Եթե անհրաժեշտ խաղացողը հասանելի լինի լավ արժեքով, Ուլե-Գունար Սուլշերը կգնի նրան։ Բայց խնդիրն այն է, թե ով կա շուկայում ու արդյոք այդ խաղացողները հարմար կլինե՞ն թիմին։ Սաուլ Նիգյեսը իդեալական է համապատասխանում ՄՅՈՒ-ին։ Մի քանի տարի առաջ նրա համար 221 մլն դոլար էին պահանջում, իսկ հիմա 55-69 մլն դոլար։ Այս իրավիճակում դա հիանալի գին է այն խաղացողի համար, որը Չեմպիոնների լիգայում հանդես գալու փորձ ունի։ Ես նրա մեծ երկրպագուն եմ։ Եթե դուք հնարավորություն ունեք նրան ձեռք բերելու, ապա արեք դա։
Թիմի կազմը կարող է ուժեղացնել նաև Դեկլան Ռայսը։ Ես նրա երկրպագուն էլ եմ։ Ես ցանկանում եմ տեսնել, թե նա ինչպես է շարունակում աճ գրանցել։ Ամռանն Անգլիայի հավաքականում նա հիանալի էր։ Եթե «Վեսթ Հեմը» կարողանա պահել նրան, նրանց համար դա ֆանտաստիկ կլինի։ Ռայսի համար տարբերակներից ցանկացածն էլ հիանալի կլինի»,- ասել է ՖերդինանդըFIVE պոդկաստում։
ԱՊԼ-ի 2021/2022 մրցաշրջանի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 5-1 հաշվով ջախջախել է «Լիդսին»։