«Բարսելոնան» հայտարարել է, որ Լա Լիգայի խաղերին պաշտոնապես գրանցել է Մեմֆիս Դեպային, Էրիկ Գարսիային ու Ռեյ Մանային։
Հաղորդվում է, որ դա հնարավոր է դարձել շնորհիվ թիմի պաշտպան Ժերար Պիկեին․ ավագներից մեկը աշխատավարձի զգալի նվազեցման է գնացել։
«Բարսելոնան» նաև շարունակում է աշխատավարձերի վերաբերյալ բանակցությունները Բուսկետսի ու Ալբայի հետ։ Երկու խաղացողն էլ պատրաստ են համագործակցել։
Այս կերպ, Դեպայը, Գարսիան ու Մանայը կկարողանան արդեն Լա Լիգայի առաջին տուրում խաղալ «Բարսելոնայի» կազմում։