ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի մեկնարկում «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Ջեյդոն Սանչոն չի կարողանա օգնել իր թիմին, նախախաղային ասուլիսի ժամանակ նշել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը.
«ԵԱ-ից հետո մենք Սանչոյին հանգստանալու հնարավորություն տվեցինք, իսկ հետո նրա մոտ առողջական խնդիրներ առաջացան: Ստացվում է, որ նրա հետ մի քանի պարապմունք ենք անցկացրել, իսկ դա շատ քիչ է: Սանչոն կխաղա, երբ «հավաքի» անհրաժեշտ մարզավիճակ, իսկ, ընդհանուր առմամբ, նա մեզ մեծ օգուտ կտա մրցաշրջանի ընթացքում»,-անգլիական TV2-ին ասել է Սուլշերը:
«Յունայթեդն» ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի շրջանակում իր առաջին հանդիպումը կանցկացնի վաղը՝ մրցելով «Լիդսի» հետ:
Սանչոն անգլիական գրանդ տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիայից»: