Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն այս մրցաշրջանում հանդես կգա «Մալյորկայում»:
Ինչպես հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը, վարձակալության պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2022 թվականի հունիսի 30-ը:
Կուբոն արդեն վարձավճարով հանդես էր եկել «Մալյորկայում» 2019/20 մրցաշրջանում և թիմի կազմում անցկացրել էր 36 հանդիպում, որոնցում դարձել էր 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Նախորդ մրցաշրջանում 20-ամյա ճապոնացի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս «Վիլյառեալում» և «Խետաֆեում»: