«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մոտ է «Յուվենտուս» վերադառնալուն:
Կողմերը մոտ են 31-ամյա ֆուտբոլիստի վարձակալության շուրջ համաձայնության գալուն` այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Այս մասին հայտնում է Diario Sport-ը: Ակումբներն այժմ գործարքի վերջին մանրամասներն են համաձայնեցնում:
Բոսնիացին համաձայնել է աշխատավարձի 20 տոկոսի կրճատման, որպեսզի թուրինցիներն Ա Սերիայի օրենքների և ֆինանսական ֆեյր-փլեյի հետ խնդիրներ չունենան:
Պյանիչը 2016-2020 թվականներին արդեն հանդես եկել է «Յուվենտուսում», որտեղ 178 հանդիպման է մասնակցել, որոնցում 22 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: