«Ռեալն» այսօր՝ օգոստոսի 8-ին, ընկերական խաղ է անցկացրել «Միլանի» հետ: Հանդիպումը կայացել է Ավստրիայում և ավարտվել գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:
Թիմերը գրեթե օպտիմալ կազմերով են դուրս եկել խաղադաշտ: «Ռեալն» առաջին կեսի վերջնամասում մոտ է եղել հաշիվը բացելուն, սակայն Գարեթ Բեյլը չի կարողացել դիպուկ իրացնել 11-մետրանոցը: Ամբողջ խաղի ընթացքում մադրիդցիները խաղային առավելություն են ունեցել, սակայն այն գոլի վերածել չի հաջողվել:
Հիշեցնենք՝ «Միլանը» ևս մեկ ընկերականմ խաղ կանցկացնի՝ օգոստոսի 14-ին մրցելով հունական «Պանատինայկոսի» հետ:
«Ռեալն» այսօրվա խաղով ավարտեց նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Արդեն ամսի 14-ին «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները Պրիմերայի 1-ին տուրում կմրցեն «Ալավեսի» հետ: