Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարեց Տոկիոյի ամառային 32-րդ Օլիմպիական խաղերի փակման մասին:
Փակման հանդիսավոր արարողությունը, ինչպես՝ մրցումների մեծ մասը, անցավ առանց հանդիսականների:
Հիշեցնենք՝ Հայաստանը Տոկիոյի խաղերում ընդհանուր առմամբ 4 մեդալ նվաճեց՝ 2 բրոնզե, 2 արծաթե:
Փակման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի օլիմպիական հավաքականի դրոշակակիրը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էր, որն այս Խաղերում դարձավ բրոնզե մեդալակիր:
Խաղերին 205 ազգային օլիմպիական կոմիտե մասնակցեց: Տոկիո-2020-ի ծրագրում 33 մարզաձև էր ներկայացված, որոնցում խաղարկվեց մեդալների 339 հավաքածու:
Մեդալային հաշվարկով հաղթանակ տարավ ԱՄՆ-ի հավաքականը՝ 39 ոսկե, 41 արծաթե և 33 բրոնզե մեդալներով: Երկրորդ տեղում Չինաստանն է (38-32-18), երրորդ տեղում՝ Ճապոնիան (27-14-17):