ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Լիգա 1-ի առաջին տուրի «Տրուայի» դեմ խաղից հետո (2-1) խոսել է Լիոնել Մեսսիի՝ փարիզյան թիմ հնարավոր տեղափոխության մասին։
«Չեմ կարծում, թե այդ շշուկներն ինչ-որ կերպ ազդում են։ Խաղացողներն ու թիմը լիովին կենտրոնացած են։ Նրանք պրոֆեսիոնալ են։ Նրա անունը տարբեր ակումբների հետ են կապում, շատ շշուկներ կան, բայց խաղացողներն առաջվա պես լիովին կենտրոնացած են արդյունքի վրա։ Այդպես էլ կլինի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։ Տեսնենք, առաջիկա օրերին ամեն ինչ ինչպես կդասավորվի»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Մեսսին չի երկարաձգի «Բարսայի» հետ պայմանագիրը։