«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն չափազանց դժգոհ է մնացել այն բանից, որ իր հայրենակից Լիոնել Մեսսին չի երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, հայտնում է TNTSportsAR-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, Ագուերոն շատ բարկացած է «Բարսելոնայի» ղեկավարության վրա՝ տեղի ունեցածի պատճառով։
Հիշեցնենք՝ երեկ՝ օգոստոսի 7-ին, «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց, որ արգենտինացի հարձակվողը հեռանում է ակումբից։ Նա իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել կատալոնական ակումբում։