Պաշտպան Ռաֆայել Վարանը մոտ է «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։
Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ 28-ամյա ֆրանսիացին պատրաստ է այսօր մեկնել Մանչեսթեր, որպեսզի բուժզննում անցնի ու պայմանագիր կնքի ՄՅՈՒ-ի հետ։
Վարանի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված կլինի մինչև 2025 թվականի ամառ՝ մինչև 2026 երկարաձգման հնարավորությամբ։