«Մանչեսթեր Սիթին» ավարտին է հասցնում «Ասթոն Վիլայի» 25-ամյա կիսապաշտպան Ջեք Գրիլիշի տրանսֆերը, որը կդառնա անգլիական Պրեմիեր-լիգայի պատմության խոշորագույն գործարքներից մեկը։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերում։
Աղբյուրը նշում է, որ ակումբներն արդեն համաձայնության են եկել ֆուտբոլիստի տեղափոխության հարցում։ Տրանսֆերի արժեքը կկազմի 117 մլն եվրո։ Անձամբ Գրիլիշի հետ մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր է համաձայնեցվել։ Արդեն հինգշաբթի՝ օգոստոսի 5-ին, ֆուտբոլիստը բուժզննում կանցնի տեղափոխությունից առաջ։
Գրիլիշը «Ասթոն Վիլայի» սան է, ակումբի գույները պաշտպանում է 2012 թվականից, իսկ նախորդ տարվանից հրավիրվում է Անգլիայի հավաքական։