«Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ժիրայր Շաղոյանը կիսվել է խաղի մասին տպավորություններով․
«Մեզ համար շատ կարևոր էր հաղթել առաջնության մեկնարկային խաղում։ Շատ լավ էինք պատրաստվել «Ալաշկերտի» հետ խաղին և մեզ հաջողվեց գերազանց հանդիպում անցկացնել։ Կարևորը այն է, որ լավ թիմային խաղ ցուցադրեցինք։
Ինչ վերաբերվում է նոր մրցաշրջանին, ապա թիմը ցույց տվեց, որ պայքարելու է միայն չեմպիոնության համար»,- Շաղոյանի խոսքերն է փոխանցում «Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղարությունը։
Հիշեցնենք՝ նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում «Արարատ-Արմենիան» 3-0 հաշվով հաղթել է «Ալաշկերտին»։