«Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգը քիչ էր մնում նորից կողոպուտի զոհ դառնար։
Ինչպես հաղորդում է LaRepubblica-ն՝ անգլիացի ֆուտբոլիստը թիմի հետ հավաքի է եղել Պորտուգալիայում, ուր մեկնել է նաև նրա ընտանիքը։ Քանի դեռ նրա տունը դատարկ է եղել, դիմակավորված երկու հոգի ներխուժել են այգի։ Տեսահսկող համակարգը նկատել է նրանց, արագ զանգ է գնացել ոստիկանություն, բայց երբ ոստիկանները ժամանել են, գողերն արդեն թաքնված են եղել։
Հիշեցնենք, որ ապրիլին 3 զինված տղամարդ գիշերը թալանել էր Սմոլինգի՝ Հռոմում գտնվող տունը։ Այդ ժամանակ ֆուտբոլիստը կնոջ ու երկու տարեկան տղայի հետ տանն է եղել։ Սմոլինգին ստիպել էին բացել չհրկիզվող պահարանն ու տալ Rolex ժամացույցը և այլ թանկարժեք իրեր։