20-ամյա կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը «Ուրարտուի» կազմում խփել է իր առաջին գոլը՝ ՀՊԼ նոր մրցաշրջանի առաջին տուրի՝ «Նորավանքի» հետ խաղում գրավելով մրցակցի դարպասը: Ի դեպ, սա Գրիգորյանի առաջին գոլն էր նաև Հայաստանի Պրեմիեր-լիգայում:
Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Գրիգորյանը փոխարինման մտնելուց երկու րոպե անց՝ 48-րդ րոպեին է դարձել գոլի հեղինակ՝ տուգանայինի մատույցներից գնդակն ուղարկելով «Նորավանքի» դարպասը:
Գրիգորյանը բացել է խաղի հաշիվը:
Մոտ 10 րոպե անց «Ուրարտուի» ֆուտբոլիստները երկրորդ գնդակն են ուղարկել ՀՊԼ-ի նորեկի դարպասը. Հակոբ Հակոբյանի փոխանցումից հետո Ուգոչուկվու Իվուն է դարձել հեռահար գեղեցիկ գոլի հեղինակ: